Հասարակական

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առիթով

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ուսուցչի օրվա առթիվ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հղել է իր շնորհավորական ուղերձը: Նրանում ասված է. «Հոկտեմբեր ամսվա առաջին կիրակին լուսավորված է Ուսուցչի օրվա խորհրդով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուրախ սրտով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ու շնորհավորում բոլոր ուսուցիչներին: Սիրելի ուսուցիչներ, Ձեզ է վիճակված առաջնորդելու կյանքի անդրանիկ քայլերը մեր մանուկների ու պատանիների, բանալու նրանց առջեւ իմացության դռները, նրանց կրծքի տակ կրթելով նաեւ ծնողանվեր ու մարդասեր սիրտ, հայրենապաշտ ու առաքինզարդ հոգի: Ձեր նվիրումով ու հավատավոր ընթացքով, Ձեր հոգածու ձեռքով սերմանված հունդերը բարի պտուղներ պիտի բերեն ազգային մեր կյանքի անդաստաններում: Արդարեւ մեծ է Ուսուցչի առաքելությունը եւ երանի նրան, ով մեծ կլինի այդ առաքելության մեջ: Իջման Սուրբ Սեղանի առջեւ Հայրապետիս հայցն է, որ բարեխոսությամբ հայոց մեծ Ուսուցչապետեր Սուրբ Սահակ Հայրապետի եւ Սուրբ Մաշտոց Վարդապետի, Բարձրյալն Աստված քաջառողջ ու քաջամիտ, եռանդով ու սիրով լեցուն պահպանի Ձեզ բոլորիդ՝ վասն հավատով զորացյալ, շինությամբ լեցուն հայոց գալիքիե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում