Արամ Ա-ն հրավերք է ստացել հանդես գալու Ամերիկայի երիցական եկեղեցու համագումարում

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած ուրբաթ օրը, ըստ Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվության, պաշտոնական այցով Մայրավանք է ժամանել Ամերիկայի Երիցական եկեղեցին ներկայացնող բարձրաստիճան պատվիրակություն: Արամ Ա վեհափառ հայրապետի հետ ավելի քան մեկ ժամ տեւող հանդիպման ընթացքում հյուրերին հետաքրքրել են Միջին Արեւելքի ներկա կացության, քրիստոնյա-իսլամ երկխոսութեան եւ ընդհանրապես միջեկեղեցական կյանքի հետ աղերս ունեցող հարցերի շուրջ Վեհափառ Հայրապետին տեսակետները: Հանգամանորեն ներկայացնելով իր դիրքորոշումներն ու մտահոգությունները հիշյալ հարցերի կապակցությամբ, կաթողիկոսը շեշտել է նաեւ Ամերիկայի եկեղեցիների դերակատարությունը իրենց երկրի ներքին կյանքում հոգեւոր ու բարոյական արժեքների տարածման գծով: Հանդիպման ընթացքում բարձրաստիճան հոգեւոր պատվիրակությունը Վեհափառ հայրապետին է փոխանցել Երիցական Եկեղեցոու պետի՝ դոկտ. Քրիսթըն Քըրքբեթրիքի նամակը, որով Արամ Ա-ին հրավիրում է բացման խոսքով հանդես գալ Երիցական Եկեղեցու համաշխարհային համաժողովում, որին մասնակցելու է ավելի քան 3000 պատվիրակ: Համաժողովը տեղի է ունենալու ԱՄՆ-ում, 2003 թ. մայիսին:

Հայերեն