Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Վատիկանի միջկրոնական հարաբերությունների բաժանմունքի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ԺՆԵՎ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը երեկ Ժնեւում հանդիպում է ունեցել Վատիկանի միջկրոնական հարաբերությունների եւ երկխոսության բաժանմունքի նախագահ üիցքրըլթ արքեպիսկոպոսի հետ: Գանդիպման ընթացքում շեշտվել է միջկրոնական հարաբերությունների կարեւորությունը ներկա աշխարհում, ոչ քրիստոնյա կրոնների հետ գործակցության կարելիություններ ստեղծելու անհրաժեշտութիւնը, մասնավորապես մարդկությանը հուզող ընդհանուր հարցերի շուրջ: Հատուկ կարեւորությամբ շեշտվել էւ քրիստոնյա-իսլամ գործակցությունը, եւ այս կապակցությամբ Վեհափառ հայրապետը արքեպիսկոպոսի ուշադրությանն է ներկայաացրել մի շարք ծրագրեր, նաեւ իր մտահոգությունները: üիցքրըլթ արքեպիսկոպոսը, ինչպես տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը, վերջին երկու տարիներին զբաղեցրել է Վատիկանի միջկրոնական հարաբերությունների եւ երկխոսության ընդհանուր քարտուղաի պաշտոնը, իսկ անցաած ամիս Պապի կողմից նշանակվել է նոյն բաժանմունքի նախագահ: Նա այս օրերին որպես Վատիկանի ներկայացուցիչ Ժնեւում մասնակցում է իսլամ-քրիստոնյա համագումարին:

Հայերեն