Գարեգին Բ կաթողիկոսը եւ Զաքքա Ա պատրիարքը ներկա կլինեն կիրակնօրյա պատարագին
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի, հոկտեմբերի 20-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սբ. Պատարագ: Պատարագիչն է Իրաքի հայոց թեմի առաջնորդ տ. Ավագ արք. Ասատուրյանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Սբ. Պատարագին ներկա կլինեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Անտիոքի ու համայն Արեւելքի Ասորի ուղղափառ եկեղեցու գահակալ Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա պատրիարքը եւ իրենց օրհնությունն ու պատգամը կհաղորդեն հավատացյալներին: Պատարագի սկիզբը՝ ժամը 11:00-ին: