Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Լեհաստանի Սենատի նախագահ Լոնգին Պաստուշիակին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Լոնգին Պաստուշիակին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի ընկերակցությամբ: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով պատվարժան հյուրին, ուրախություն է հայտնել երկու երկրների միջեւ զարգացող կապերի առնչությամբ: Նորին Սրբությունը առանձնակի կարեւորել է ժողովուրդների բարեկամությունը եւ համոզմունք հայտնել, որ յուրաքանչյուր ազգամիջյան խնդիր իր լուծումը կարող է գտնել միայն սիրո ու փոխհասկացողության մթնոլորտում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Լ.Պաստուշիակը կարեւոր է նկատել եկեղեցու դերը ժողովուրդների միջեւ բարեկամության հաստատման գործում՝ միաժամանակ բարձր գնահատելով նաեւ Հայ եկեղեցու էկումենիկ ոգին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել անցած տարի Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանի առիթով Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պետ Հովհաննես Պողոս Բ պապի Հայաստան կատարած այցին: Հյուրերի խնդրանքով Նորին Սրբությունը ներկայացրել է Հայ եկեղեցու ներկայիս գործունեությունը, անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները