Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ու Ասորի ուղղափառ եկեղեցու պետ Զաքքա Ա պատրիարքը ծաղկեպսակներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշարձանին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 18-ին, հետմիջօրեին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Անտիոքի եւ համայն Արեւելքի Ասորի ուղղափառ քույր եկեղեցու գահակալ Մար Իգնատիոս Զաքքա Իվաս Ա պատրիարքը՝ եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդ՝ իրենց խոնարհումը բերելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Երկու Հայրապետները ծաղկեպսակներ են դրել եղեռնի զոհերի հուշարձանին: Կատարվել է հոգեհանգստյան արարողություն: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Հովվապետերն այցելել են նաեւ հուշարձանին կից գործող ցեղասպանության թանգարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում