Գարեգին Բ կաթողիկոսն ու Զաքքա պատրիարքը այցելեցին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբեր 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Անտիոքի եւ Համայն Արեւելքի Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Մար Իգնատիոս Զաքքա Առաջինը այցել են Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Երկու հայրապետների շքախմբում էին Հայ եւ Ասորի եկեղեցիների բարձրաստիճան հոգեւորականներ, որոնց ուղեկցությամբ երկու գահակալները Հրաշափառի երգեցողության ներքո մուտք գործեցին եկեղեցի՝ իրենց օրհնությունն ու պատգամը փոխանցելու ներկա ժողովրդին: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, Հայոց Հայրապետը՝ հավատացյալ բազմությանը ներկայացնելով քույր եկեղեցու գահակալին, մասնավորապես նշել է. «Սիրիական ասորական ուղղափառ Եկեղեցու հետ 2000 տարիներ պաշտպանել ենք նույն հավատքը՝ հաճախ մարտիրոսանալով, հաճախ նահատակվելով մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի սիրույն համար: Այսօր առանձնակի բերկրանք ենք ապրում, որ 2000-ամյակ հետո մեր եկեղեցիները կրկին կապված են եղբայրական ջերմ սիրով, որ դրսեւորվում է ոչ միայն եկեղեցականաց մակարդակների վրա, այլ նաեւ մեր ժողովրդի հավատավոր զավակաց մեջե: Ասորի պատրիարքը, տեսնելով նորակառույց եկեղեցին, իր ուրախությունն ու գոհունակությունն է հայտնել: «Գոհություն ենք հայտնում Աստծուն, որն աջակից է մեր սիրեցյալ եղբորը: Հպարտ ենք Հայաստանյայց Առաքելական քույր Եկեղեցով՝ գլխավորությամբ Գարեգին Բ կաթողիկոսիե,- ասել է նորին Սրբություն Զաքքա պատրիարքը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ