Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի հայկական դպրոցների երեխաներին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 10-ին Նոր նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանի ուղեկցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրն էին Մոսկվայում գործող ազգային հանրակրթական, կիրակնօրյա եւ նախակրթական հայկական դպրոցների սաներ եւ ուսուցիչներ, որ ընդգրկված են այս օրերին Հայաստանում գտնվող Ռուսաստանի հայերի միության մեծաթիվ պատվիրակության կազմում: Մոսկվայի 7 նմանատիպ դպրոցներում այսօր ավելի քան 600 հայ երեխա է սովորում, որոնք, ուսուցիչների վկայությամբ, ավարտելով դպրոցը, հաջողությամբ ընդունվում են մոսկովյան տարբեր հեղինակավոր բուհեր: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունն ու պատգամն է փոխանցել երեխաներին, հորդորելով օտար հողում ապրել ազգային ավանդույթներով ու գիտակցությամբ, լինել ազգի արժանավոր զավակներ: Վեհափառ Հայրապետը միաժամանակ իր գնահատանքն է հայտնել ուսուցիչներին ու ծնողներին, որոնք՝ նախանձախնդիր երեխաների ազգային ինքնության պահպանմանը, ամեն ինչ անում են նրանց հայեցի դաստիարակության համար: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ունկնդրել է նաեւ երեխաների գեղեցիկ ասմունքը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները