Գիտնական Աշոտ Սաղյանն արժանացել է չինական կառավարության «Բարեկամությունե մրցանակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Անդրեասյան): Վերջերս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության որոշմամբ 17 պետություններից 51 արտասահմանյան գիտնականների, այդ թվում՝ նաեւ հայաստանցի գիտնական Աշոտ Սաղյանին, շնորհվել է ՉԺՀ «Բարեկամությունե կառավարական մրցանակ՝ կենսատեխնոլոգիայի եւ քիմիայի բնագավառում ՉԺՀ գիտության ասպարեզում ներդրման համար: Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերությունում այսօր կայացավ հանդիպում ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ-ի դեղագործական քիմիայի ամբիոնի պրոýեսոր, քիմիական գիտությունների դոկտոր Աշոտ Սաղյանի հետ: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, Հայաստան-Չինաստան ընկերության նախագահ Հենրիխ Գրիգորյանը, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, գիտնականներ: Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն üլորա Տխրունին հայտնեց, որ շքանշանի պաշտոնական հանձնման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին, Պեկինում, ՉԺՀ ժողովուրդների պալատում երկրի վարչապետ Ջու Ռոնգջի կողմից: Հայ գիտնականը հոկտեմբերի 4-ին Չինաստանի Սինձյանի նահանգապետի կողմից պարգեւատրվել է նաեւ «Տյան-Շանե մրցանակով՝ Սինձյանի գյուղատնտեսական ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցության համար: Ա.Սաղյանի գործընկերները հանդիպման ժամանակ նշեցին, որ նա չին գիտնականների հետ համաագործակցում է սկսած 1990թ., որի արդյունքում Չինաստանում բացվել է միջազգային չին-հայկական գիտահետազոտական բիոինժեներական կենտրոն, որը ýինանսավորում է Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը: Նրանք նշեցին, որ գիտնականի նվաճումներից է նաեւ անցյալ տարի Դեկարտի անվան եվրոպական մրցանակը, որին հայկական գիտության պատմության մեջ նա առաջինն է արժանացել:

Հայերեն

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը