ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե
Անդրեասյան): Վերջերս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության
կառավարության որոշմամբ 17 պետություններից 51 արտասահմանյան
գիտնականների, այդ թվում՝ նաեւ հայաստանցի գիտնական Աշոտ Սաղյանին,
շնորհվել է ՉԺՀ «Բարեկամությունե կառավարական մրցանակ՝
կենսատեխնոլոգիայի եւ քիմիայի բնագավառում ՉԺՀ գիտության ասպարեզում
ներդրման համար:
Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ
համագործակցության հայկական ընկերությունում այսօր կայացավ
հանդիպում ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության
Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ-ի
դեղագործական քիմիայի ամբիոնի պրոýեսոր, քիմիական գիտությունների
դոկտոր Աշոտ Սաղյանի հետ: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում
Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, Հայաստան-Չինաստան
ընկերության նախագահ Հենրիխ Գրիգորյանը, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ
Մարտիրոսյանը, գիտնականներ:
Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն
üլորա Տխրունին հայտնեց, որ շքանշանի պաշտոնական հանձնման
արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին, Պեկինում, ՉԺՀ
ժողովուրդների պալատում երկրի վարչապետ Ջու Ռոնգջի կողմից:
Հայ գիտնականը հոկտեմբերի 4-ին Չինաստանի Սինձյանի
նահանգապետի կողմից պարգեւատրվել է նաեւ «Տյան-Շանե մրցանակով՝
Սինձյանի գյուղատնտեսական ակադեմիայի հետ արդյունավետ
համագործակցության համար:
Ա.Սաղյանի գործընկերները հանդիպման ժամանակ նշեցին, որ նա
չին գիտնականների հետ համաագործակցում է սկսած 1990թ., որի
արդյունքում Չինաստանում բացվել է միջազգային չին-հայկական
գիտահետազոտական բիոինժեներական կենտրոն, որը ýինանսավորում է
Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը:
Նրանք նշեցին, որ գիտնականի նվաճումներից է նաեւ անցյալ տարի
Դեկարտի անվան եվրոպական մրցանակը, որին հայկական
գիտության պատմության մեջ նա առաջինն է արժանացել: