Արամ Ա-ին են այցելել Հունգարիայի դեսպանը եւ հունգարահայ համանքի ղեկավարը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիքýայայի վանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին երեկ այցելել է Հունգարիայի հայերի միության նախագահ Ալեքսան Ավանեսյանը՝ Բուդապեշտի համալսարանի դասախոսի ընկերակցութեամբ: Հանդիպման ընթացքում արծարծվել են հունգարահայ համայնքին եւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպմանը միացել է նաեւ Լիբանանում Հունգարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը՝ տիկնոջ հետ, եւ զրույցը կենտրոնացել է Լիբանանի եւ ընդհանրապես Միջին Արեւելքի հայության ու եկեղեցու դերակատարության շուրջը:

Հայերեն