Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը մեկնեց Ժնեւ՝ նախագահելու քրիստոնյա-իսլամ առնչություններին նվիրված միջազգային համագումարը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբեր 15-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մեկնեց ժնեւ՝ նախագահելու քրիստոնյա-իսլամ երկխոսության միջազգային համագումարը: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից հայտնեցին, որ Վեհափառ Հայրապետը նաեւ զեկուցում պետք է կարդա համագումարում՝ քրիստոնյա-իսլամ երկխոսության եւ գործակցության խնդիրները եւ մարտահրավերները թեմայով: Համագումարին, որը կշարունակվի վեց օր, մասնակցելու են մտավորականներ, դասախոսներ, համայնքային հոգեւոր եւ աշխարհական, քրիստոնյա ու մահմեդական առաջորդներ աշխարհի բոլոր կողմերից: Ներկա կլինի Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահը, Իսլամական երկրների լիգայի ընդհանուր քարտուղարը, որն Արամ Ա-ի հետ միաժամանակ պետք է ստանձնի ժողովի համանախագահությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում