Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսը Հայ եկեղեցու շքանշաններ հանձնեց գերմանացի հայագետ Հերման Գոլցին եւ մի շարք հայ գործիչների

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը երեկ Հայ եկեղեցու շքանշաններ է հանձնեց Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանին, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին եւ գերմանացի անվանի հայագետ, Հալլեի համալսարանի պրոýեսոր Հերման Գոլցին: Էդիկ Բարսեղյանն ու Մաքսիմ Հակոբյանը արժանացել եեն «Սբ. Գրիգոր Լուսավորիչե բարձրագույն պարգեւի՝ իբրեւ մեծագույն գնահատական իրենց եկեղեցանվեր ու ազգաշեն գործունեության, Կապանի «Սբ. Մեսրոպ Մաշտոցե եկեղեցու կառուցման գործում ունեցած կարեւոր ավանդի: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Գերմանացի մեծանուն գիտնականին հանձնվել է է «Սբ. Սահակ Սբ. Մեսրոպե շքանշան: Պրոýեսոր Հերման Գոլցը հայ ժողովրդի ու Հայ եկեղեցու ջերմ բարեկամն է: Նրա ջանքերի շնորհիվ է, որ այսօր Հալլեի համալսարանում գործում է Սբ. Մեսրոպ Մաշտոց գիտական-աստվածաբանական կենտրոնը: Պրն. Գոլցի ջանքերի արդյունք էր նաեւ երկու տարի առաջ Հալլեում կայացած «Հայաստան-2000ե միջազգային գիտաժողովը եւ Կիլիկիայի հայ արվեստի ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Անվանի հայագետը կարեւոր ու արժեքավոր աշխատանք է կատարել նաեւ՝ ի մի բերելով 20-րդ դարասկզբի մեծ մարդասեր Հովհաննես Լեփսիուսի արխիվը՝ դրանով իսկ հանրությանը առավել մատչելի դարձնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր: Հանդիսության ընթացքում շքանշանակիրների եկեղեցանվեր ու հայանվեր գործունեությանն անդրադարձել են Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպս. Մկրտչյանն ու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը: Ապա՝ «Էջմիածինն ի Հօրէե շարականի երգեցողության ներքո հանդիսավորությամբ ներս են բերվել հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տ. Նավասարդ եպս. Կճոյանը: Ստանալով Հայ եկեղեցու շքանշանը, պրն. Գոլցը Վեհափառ հայրապետին շնորհակալություն է հայտնել իրեն արժանացրած պատվի համար, հավաստիացնելով, որ այսուհետ եւս ամեն ինչ կանի հայ-գերմանական մշակութային կապերն առավել սերտացնելու համար: Երախտիքի խոսքեր են ասել նաեւ Է. Բարսեղյանն ու Մաքսիմ Հակոբյանը: Վերջում ներկաներին իր հայրական խոսքն է ուղղեց Գարեգին Բ կաթողիկոսը: Հանդիսությունն ավարտվել է Վեհափառ հայրապետի «Պահպանիչովե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում