Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունեց «Միջազգային եւ միջպետական իրավունքի փոխգործողության հիմնահարցերըե սեմինարի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբեր 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց հոկտեմբերի 15-19-ը «Միջազգային եւ միջպետական իրավունքի փոխգործողության հիմնահարցերըե թեմայով Երեւանում անցկացվող միջազգային գիտագործնական սեմինարի մասնակիցներին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, մասնակիցների պատվիրակությունը գլխավորում էին ԵՊՀ իրավաբանական ýակուլտետի դեկան եւ ՀՀ իրավաբանների միության նախագահ Գագիկ Ղազինյանը, Ռուսաստանի իրավաբանների միության նախագահ Ա.Ա.Տրեբկովը, ՌԴ Գերագույն արբիտրաժային դատարանի նախագահ Վ.ü.Յակովլեւը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի եվրոպական իրավունքի ինստիտուտի տնօրեն Լ.Մ.Էնտինը, Մոլդովայի հանրապետության իրավաբանների միության նախագահ Գ.Կ. Ավորնիկը: Պատվիրակության կազմում էին տարբեր երկրների իրավաբանական հաստատությունները ներկայացնող ներկայացուցիչներ: Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել իրավաբանների աշխատանքը եւ կարեւորել է օրենքի գործոնը հասարակության կյանքում: Սիմինարի մասնակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության համար՝ խոստանալով, որ ըստ ամենայնի պիտի իրենց բնագավառից ներս նպաստեն այն բարեկամության ամրապնդմանը, որ գոյություն է ունեցել իրենց ժողովուրդների միջեւ դարեր շարունակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում