Արամ Ա կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի նախագահին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 25 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիսային շրջանում տեղի ունեցած ահավոր երկրաշարժի կապակցությամբ, որը մեծ վնաս է հասցրել երկրին, խլել բազմաթիվ կյանքեր, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել ԻԻՀ նախագահ Խաթամիին: Այդ մասին տեղեկացնում է Անթիլիասի մամլո դիվանը: Նամակում ասված է. «Խոր ցավով իմացանք Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային շրջանին մեջ պատահած ահավոր երկրաշարժի մասին: Աղոթում ենք անմեղ զոհերի եւ նրանց ընտանիքների համար: Այս առիթով մեր զորակցությունն ենք հայտնում ՁԵզ եւ Իրանի ժողովուրդին, որի անբաժան մասն է հայ համայնքը երկար դարեր ի վեր: Թող Աստված օրհնի Ձեր ծառայությունն Իրանի Իսլամական Հանրապետությանըե: