Հասարակական

Արամ Ա-ն Ժնեւում նախագահելու է եկեղեցիների համաշխարհային խորհրդի ԿՎ դիվանական նիստերը

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 17 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Ազգային ընդհանուր ժողովի ավարտից հետո, Գրիգոր վրդ. Չիýթճյանի ընկերակցությամբ, մեկնել է Ժնեւ, որտեղ մի քանի օրերի ընթացքում նախագահելու է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական վարչության դիվանական նիստերը: Այդ նիստերի ընթացքում քննարկվելու են Խորհրդի վարչական, տնտեսական ու այլ բնագավառներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ առաջիկա ծրագրեր, արժեւորվելու են մինչ այս կատարված աշխատանքները: Ըստ Անթիլիասի մամլո դիվանի տեղեկատվության, Ժնեւում՝ ԵՀԽ կենտրոնատեղիում, Վեհափառ հայրապետը հանդիպում է ունեցել Խորհրդի զանազան բաժանմունքների տնօրենների հետ, մոտիկից հետեւել նրանց աշխատանքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում