Հույն կաթոլիկ եկեղեցու առաջնորդը այցելել է Արամ Ա կաթողիկոսին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 27 հունիսի.ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին Բիքýայայի վանքում այցելել է հույն կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Գրեգորիոս Լահհամ պատրիարքը: Ըստ կաթողիկոսության մամլո դիվանի լրատվության, շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում երկու հոգեւոր պետերը քննարկել են միջեկեղեցական հարաբերություններին եւ գործակցությանն առնչվող մի շարք հարցեր, հատկապես Միջին Արեւելքում: Այս առումով կարեւորվել է հայ եւ հույն կաթոլիկ համայնքների համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը: