Հասարակական

Լիբանանի նախագահն ընդունել է Արամ Ա կաթողիկոսին եւ Ազգային ընդհանուր ժողովի պատգամավորներին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ա կաթողիկոսը՝ Ազգային ընդհանուր Ժողովը ներկայացնող հոգեւորական ու աշխարհական պատվիրակության ընկերակցությամբ, շաբաթ օրը պաշտոնական այցելություն է տվել Լիբանանի Հանրապետութեան նախագահ Էմիլ Լահուդին: Հանդիպումը, ըստ Անթիլիասի մամալո դիվանի տեղեկատվությանբ, կայացել է Պաապտայի պալատում եւ տեւել է շուրջ մեկ ժամ: Վեհափառ Հայրապետը Լիբանանի նախագահին տեղյակ է պահել Անթիլիասում հունիսի 6-ից սկսված Ազգային ընդհանուր ժողովի աշխատանքային նիստերի մասին, որոնց ընթացքում արծարծվել են բոլոր թեմերի ազգային-եկեղեցական հիմնահարցերն ու դիմագրավվող դժվարություները: Հանդիման ընթացքին շոշափվել են նաեւ Լիբանանի հայությանը վերաբերող հարցեր: Նախագահ Լահուդը՝ շնորհավորելով Վեհափառ հայրապետին եւ պատվիրակությանն Ազգային ընդհանուր ժողովի կառուցողական աշխատանքների առիթով, նշել է ընդհանրապես հայության եւ հատկապես լիբանանահայության բերած նպաստը իր երկրի ծաղկումին ու վերաշինությանը: Նախագահն ընդգծել է Վեհափառ հայրապետի մեծ ներդրումը ի սպաս Լիբանանի ամբողջականության ու միասնակության, հատկապես կրոնների եւ տարբեր համայնքների միջեւ երկխոսության հաստատմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում