Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Վուլý Բարթելսին: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունը ողջունել է դեսպանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, նշելով, որ Սբ Էջմիածինը համագործակցում ու ջերմ հարաբերությունների մեջ է Հայաստանում դիվանագիտական առաքելությունների եւ մասնավորապես Գերմանիայի դեսպանատան հետ: Վեհափառ Հայրապետը, նշել է, որ առանձնակի ջերմությամբ է վերհիշում Գերմանիայում իր ուսման եւ հոգեւոր սպասավորության չորս տարիները եւ առանձնակի երախտագիտություն է տածում հանդեպ գերմանացի ժողովուրդն ու պետությունը՝ Հայ եկեղեցու նկատմամբ ունեցած բարի ու մարդասեր վերաբերմունքի համար: Ինչպես տեղեկացրել է Նորին Սրբությունը, այսօր էլ Սբ Էջմիածնի եւ Գերմանիայի կրոնական կազմակերպությունների միջեւ առկա են սերտ կապեր, որոնք ընդգրկում են ինչպես միջեկեղեցական, այնպես էլ բարեսիրական ու կրթական ոլորտներ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պրն Բարթելսը հավաստել է, որ իր առաքելության ընթացքում ամեն ինչ կանի երկու երկրների եւ եկեղեցիների միջեւ ստեղծված ջերմ հարաբերությունների զարգացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում