Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Գրողների առաջին համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Հունիսի 16-21-ը Հայաստանում անցկացվող Գրողների առաջին համահայկական խորհրդաժողովն սկսվեց Մայր Աթոռ Ս.Էջմիածին այցելությամբ, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ժամանած գրչի հայ մշակներին ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, որի բարոյական ու մասամբ ýինանսական աջակցությամբ է անցկացվում հավաքը: Վեհարանի դահլիճում, դիմելով Վեհափառ Հայրապետին, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ այս համաժողովի գումարումը վաղուց էր հասունացել: Դարերի ընթացքում մեր գրականությունը, ժողովրդի հավաքական միտքը կազմակերպելու գործում մեծ է եղել ու կա եկեղեցու դերը: Բացի միաբանելուց, համաժողովի նպատակն է քննարկել բազմաթիվ հարցեր, արժեւորել անկախության անցած տասնամյակում թե Սփյուռքում, թե Հայաստանում ստեղծված գրական բերքը: Նա հատկապես կարեւորեց հայ գրականության զարգացման հիմնադրամի ստեղծումը, որը պետք է նեցուկ լինի իսկական գրականությունը պաշտպանելու, ստեղծագործությունները հրատարակելու գործին: Օրհնելով եւ շնորհավորելով հայ գրողների համաժողովը, Գարեգին Բ կաթողիկոսը կարեւորեց նախաձեռնությունը, հատկապես Հայաստանի անկախության այս սկզբնական ժամանակահատվածում, երբ, ազգի եւ հայրենիքի՝ բազում խնդիրների առջեւ կանգնած այս ժամանակահատվածում, հայ գրողը կարեւոր, էական դեր է ունենում ազգային հարցերում ու երկրի կյանքում: «Այսօր բոլորիդ քաջ հայտնի է, որ մեր ժողովրդի կյանքում արձանագրվում են կորուստներ, մասնավորապես բարոյական համակարգից ներս,-ասաց Վեհափառ Հայրապետը:- Այս առումով մենք կարեւորում ենք հայ գրողի կեցվածքը: Մենք բերում ենք մեր գնահատանքը ձեզ, որ անցնող ժամանակում կատարեցիք ձեր պարտականությունը, ձեր ձայնը հնչեցնելով, ձեր գրչով, ձեր խոսքով առաջնորդելով մեր ժողովրդի զավակաց՝ դժվարին պայմաններում ճիշտ կողմնորոշվելու եւ իր հայացքը միշտ դեպի ապագան հառելու եւ նախանձախնդրորեն գործելու՝ երկրի շենացման, մեր վաղվա օրը կերտելու համար: Մենք մեր օրհնությունն ենք բերում այս համաժողովին եւ գնահատաանքը ձեզ եւ Հայաստանի գրողների միության վարչությանը, որ հանդես է եկել այս նախաձեռնությամբ, իրականություն է դարձնում Սփյուռք-Հայաստան գրողների համագործակցությունը, նրանց գործունեության համակարգումը մեր հայրենիքի հզորացման, մեր ժողովրդի բարօրության համարե: Նորին Սրբություը պատասխանեց նաեւ ներկաների բազում հարցերին, նրանց հաջողություն մաղթեց համաժողովի աշխատանքներում:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները