Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոս. «Այսօր բավականին աշխատանք է տարված Ս. Էջմիածնի եւ Անթիլիասի միջեւ տարաձայնությունները հարթելու ուղղությամբե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): «Այսօր, փառք Աստծո, կարող ենք ասել, որ բավականին աշխատանք է տարվել երկխոսության միջոցով Մայր Աթոռի եւ Անթիլիասի միջեւ եղած տարաձայնությունները հարթելու ուղղությամբ,-հունիսի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունելով Երեւանում բացված Գրողների առաջին համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին, հայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:-Անհասկացողության խնդիրներ երբեմն առաջանում են, բայց կյանքը ցույց է տալիս, որ դրանք անլուծելի չենե: Ինչպես նշեց Վեհափառ Հայրապետը, դերակատարություն ունեն ոչ միայն առաջնորդները, այլեւ հավատավոր զավակները, որոնք պետք է իրենց ձայնը հնչեցնեն իրենց սպասումները, ակնկալիքները իրականացնելու համար, որպեսզի պառակտում չլինի: Նրա կարծիքով, հիմա դրական մթնոլորտ է ձեւավորված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Արամ Առաջին Վեհափառ Հայրապետի հետ միասին բոլոր խնդիրները լուծելու համար: Վեհափառ Հայրապետը հավատացած է, որ մի օր այդ հարցերն այլեւս չեն լինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում