Գյումրիում կանգնեցվեց Շառլ Ազնավուրի արձանը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Հակոբ Հարությունյան): Այսօր Գյումրիում տեղի ունեցավ աշխարհահռչակ երգիչ եւ երգահան, հայ ժողովրդի մեծ զավակ Շառլ Ազնավուրի արձանի հանդիսավոր բացումը՝ նրա ներկայությամբ: Ասենք, որ արձանի տեղադրման վայր է ընտրվել Աստղի հրապարակը, որտեղ կիսատ էր մնացել մեծ հայրենականին նվիրված հաղթակամարը: Քանդակի հեղինակը գյումրեցի արվեստագետ Սամվել Պետրոսյանն է, ճարտարապետը՝ ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը, կոթողի շինարարությունը հովանավորել է գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանը: Նրա միջոցներով ավարտվել է հաղթակամարի երեսապատումը, որի մոտակայքում էլ տեղադրվել է Ազնավուրի պղնձաձույլ արձանը: Բացման արարողության ժամանակ Շիրակի մարզպետ üելիքս Փիրումյանը բարձր գնահատեց 1988-ի աղետի հետեւանքների վերացման գործում եւ հայ ժողովրին դժվար պահին սատարելու Ազնավուրի ծառայությունը: Ապա հրապարակվեց Գյումրու ավագանու որոշումը՝ Աստղի հրապարակը Շառլ Ազնավուր վերանվանելու եւ նրան Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին: Իր ելույթում մեծահամբավ արվեստագետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար: Նա նաեւ իր երախտագինտությունը հայտնեց արձանի կառուցումը սատարած մարդկանց եւ լուսանկարվեց իր իսկ արձանի համայնապատկերի վրա: Նրան էլ վստահվեց արձանը պատած ճերմակ սավանը իջեցնելու պատիվը: Հանդիսությունից հետո Շ.Ազնավուրն ու նրան ուղեկցող անձինք եղան այն դպրոցներում, որոնց կառուցումը «Հայաստանե հիմնադրամի հետ ýինանսավորում է մեծանուն երգիչը:

Հայերեն

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ