Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը ցավակցական գիր է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջ.Բուշին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում եւ Վաշինգտոնում գործադրված ահաբեկչական դաժան գործողությունները դատապարտել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Նախագահ Բուշին հղած նրա ցավակցական գրում մասնավորապես ասված է, որ բազմահազար անմեղ զոհերի պատճառ դարձած նման ոճրային արարքները դեմ են Ավետարանի ուսմունքին եւ քրիստոնեական ու մարդկային արժեքներին: Վեհափառ Հայրապետը մխիթարանքի խոսքեր է ուղղել զոհերի ընտանիքներին եւ ամերիկյան ժողովրդին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում