Հասարակական

Արամ Ա-ին այցելել են Ամերիկայի ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչները

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիքýայայի վանքում երեկ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին են այցելել Ամերիկայի ավետարանական եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչները: Այցելության հիմնական նպատակը, ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, եղել է Ամերիկայի ավետարանական եւ Միջին Արեւելքի եկեղեցիների խորհուրդների առաջիկայում Լիբանանում տեղի ունենալիք համատեղ համաժողովին առընչվող մի շարք հարցերի վերաբերյալ Վեհափառի տեսակետներին ծանոթանալը: Ամերիկայի բոլոր եկեղեցիները ներկայացնող այս միությունը հիմնվել է գրեթե 20 տարի առաջ, նպատակ ունենալով զարգացնել գործակցությունը Միջին Արեւելքի եւ Միացյալ Նահանգների եկեղեցիների միջեւ: Նրա ներկայացուցիչները խնդրել են Վեհափառին՝ մասնակցություն բերել եւ ելույթ ունենալ լիբանանյան հավաքում, նաեւ իր պատգամը հղել եկող տարի Միացյալ Նահանգներում անցկացվելիք համաժողովին: Հանդիպման ժամանակ խոսակցություն է ծավալվել նաեւ ահաբեկչության դեմ պայքարում եկեղեցիների դերի շուրջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում