Լիբանանում Կանադայի դեսպանը 1700-ամյակի առթիվ իր երկրի թողարկած նամականիշը հանձնեց Արամ Ա կաթողիկոսին
1 րոպեի ընթերցում
ԲԵՅՐՈՒԹ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոս 17-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը իր ամառային նստավայրում՝ Բիքýայայի վանքում, ընդունել է Լիբանանում Կանադայի դեսպան Հայկ Սարաýյանին: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, հանդիպման ընթացքում արծարծվել են Լիբանանի ներկայիս կացությանը, ինչպես նաեւ կանադահայությանը եւ Լիբանան-Կանադա հարաբերություններին առնչվող հարցեր: Դեսպանը Վեհափառ Հայրապետին է հանձնել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առթիվ Կանադայի պետության թողարկած դրոշմանիշը: