Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Եգիպտոսի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր առավոտյան Բիքýայայի վանքում ընդունել է Լիբանանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբդել Էլ Խուտարին: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, քննարկվել են Լիբանան-Եգիպտոս հարաբերությունների եւ Լիբանանի ներկայիս կացության հետ կապված հարցեր: Դեսպանն իր գնահատանքը հայտնելով հայ համայնքի դերի առթիվ, խոսել է Ղպտի եկեղեցու եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հարաբերությունների մասին: Հանդիպմանը ներկա է եղել Ազգային կենտրոնական վարչության ատենապետ Անդրե Թապուրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում