Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է պաշտոնական այցով Լիբանանում գտնվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի համաձայն, Վեհափառ Հայրապետը շեշտել է Հայաստանի հզորացմանը Սփյուռքի մասնակցության կարեւորությունը, հատկապես ընդգծելով Հայաստանի բանակին գործնականորեն նեցուկ կանգնելու հրամայականը: Նա նաեւ վերահաստատել է Հայաստանին ու Ղարաբաղին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ամբողջական զորակցութիւնը: Զրույցին ներկա է եղել Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Այնուհետեւ Ս.Սարգսյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը առիթ են ունեցել ծանոթանալու կաթողիկոսարանի զանազան բաժանմունքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում