Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը հրավիրվել է մասնակցելու կաթոլիկ եւ ուղղափառ պատրիարքների հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր ամառային նստավայրում՝ Բիքýայայի վանքում ընդունել է Բեյրութի Մարոնիթ եկեղեցու առաջնորդ Բուլոս Մաթար եպիսկոպոսին: Այցելության նպատակն էր Մարոնիթ եկեղեցու հոգեւոր պետ Սýեյր պատրիարքի անունից Վեհափառ Հայրապետին հրաւիրել կաթոլիկ եւ ուղղափառ պատրիարքների հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 24-ին եւ պետք է քննարկի միջեկեղեցական գործակցության հարցեր: Ըստ Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի, հանդիպման ընթացքում քննարկման նյութ են դարձել նաեւ Լիբանանի ներկայիս կացության հետ կապված հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում