Հասարակական

Արամ Ա. «Գոյակցությունը պետք է վերածել համագործակցությանե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդես գալով Բրյուսելում դեկտեմբեր 19-21-ը տեղի ունեցած միջկրոնական միջազգային համագումարում, որը կազմակերպել էր Եվրոպական Խորհուրդը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդես է եկել դասախոսությամբ, կոչ անելով կրոնների, մշակույթների եւ քաղաքակրթությունների գոյակցությունը վերածել այնպիսի համագործակցության, որը հիմնված լինի հասարակական արժեքների, սկզբունքների ու համամարդկային ձգտումների վրա: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասից, միաստվածյա երեք կրոնների՝ հրեական, քրիստոնեական ու իսլամական, կարեւոր դեմքերը՝ հավաքվելով այս համաժողովին, նպատակ ունեին աշխարհի պատմության այս ճակատագրական հանգրվանին գործակցության եզրեր գտնել կրոնների եւ հատկապես հասարակական արմատներ ունեցող այս երեք կրոնների միջեւ: Վեհափառ Հայրապետը շարադրել է ազգերի, մշակութների ու քաղաքակրթությունների միջեւ գործակցության իր տեսակետները, նշելով, որ դրա միակ ճանապարհը խաղաղության ու ապահովության հաստատումն է: «Բոլոր ազգերը համարատու են Աստուծո առջեւ եւ իրար նկատմամբե,- ասել է նա, ավելացնելով. «Հաշիվ պահանջողը նախ ինքը պետք է հաշիվ տա: Խաղաղության համար աշխատողը նախ ինքը պետք է խաղաղության երաշխիքը տա: Արդարություն պատգամողը նախ ինքը պետք է արդարություն կատարի: Ներկա աշխարհը կդառնա խաղաղ, երբ այնտեղ տիրեն արդարությունն ու փոխադարձ վստահությունը: Կրոնները պետք է գործակցեն, մի կողմ դնելով իրենց տարակարծությունները, որպեսզի այս աշխարհը դառնա խաղաղ ու ապահով բոլորի համարե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում