Հասարակական

Արամ Ա. կաթողիկոսն այցելել է Հալեպ

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը 1700-ամյակի եզրափակիչ հանդիսությունների շրջանակում, Բերիո թեմի առաջնորդի հրավերով, նոյեմբերի 30-ին հովվապետական այցելությամբ ժամանել է Հալեպ: Նրան Հալեպի Ս. Քառասնից մանկանց եկեղեցու մուտքի մոտ դիմավորել են թեմի հոգեւորական դասը, հայ համայնքի եւ եկեղեցիների, զանազան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կանոնական աղօթքից հետո Առաջնորդ սրբազան Գաթարոյանը բարի գալուստ է մաղթել Վեհափառ հայրապետին եւ շեշտել Մեծի Տանն Կիլիկիո հայրապետերի շնորհաբեր այցելությունների կարեւորությունը թեմի ժողովրդի կյանքում: Արամ Ա. Կաթողիկոսն իր ուրախությունն է հայտնել մեկ անգամ եւս հնադարյան այս եկեղեցում գտնվելու համար, ընդգծելով, որ հայ եկեղեցին հավատքի, զորության եւ հույսի աղբյուր է, միասնության երաշխիք, լույսի եւ հավերժության ճանապարհ: Հայրապետական պատգամի ավարտին Վեհափառը երախտագիտական զգացումներով է ողջունել Սիրիայի նախագահ Ասադին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ հայ հայության անունից զորակցություն հայտնել երկրի ղեկավարությանը, նշելով, որ Միջին Արեւելքում տիրող այս ճակատագրական պահին Նախագահ Ասադ Սիրիան առաջնորդում է դեպի առաջադիմություն: Հաջորդ օրը Վեհափառ Հայրապետը պաշտոնական այցելություն է տվել ԲԱԱՍ կուսակցության Հալեպի ընդհ. քարտուղար ԱբդուլՂաýýուր Սապունիին եւ Նահանգապետ Սալահ Քըննաժին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում