Արամ Ա.Կաթողիկոսը հրավիրվել է Դավոսի տնտեսական ýորումին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ.ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա.կաթողիկոսը հատուկ հրավեր է ստացել մասնակցելու Դավոսի միջազգային տնտեսական հերթական ýորումին: Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, այս ýորումին, որը լայն ճանաչում վայելող միջազգային կառույց է եւ որի հանդիպումները կայանում են տարին մեկ, Շվեյցարիայի Դավոս քաղաքում, մասնակցում են պետությունների նախագահներ, վարչապետեր, նախարարներ, տնտեսագետներ, միջազգային խոշոր ընկերությունների տնօրեններ: Հանդիպումների ընթացքում տնտեսական հարցերին առընթեր քննարկվում են նաեւ մարդկությանը հուզող միջազգային հարցեր: Կիլիկիո կաթողիկոսն անցած հանդիպմանը եւս հրավիրվել էր, որտեղ նաեւ իր խոսքը պիտի ասեր խնդրո առարկայի շուրջ, սակայն, հանգամանքների բերումով չէր կարողացել ներկա գտնվել: Դավոսյան 2002 թ. հանդիպումը կայանալու է հունվարի 30-ից փետրվարի 4-ը: Այս անգամ հավաքատեղին Նյու Յորքում է, որպեսզի ýորումը այս առիթով նաեւ իր զորակցությունը հայտնի հակաահաբեկչական պայքարին: Հանդիպմանը մասնակցելու է նաեւ տարբեր կրոնների առաջնորդների փոքրաթիվ խումբ: Միջին Արեւելքը ներկայացնելու են Արամ Ա. կաթողիկոսը եւ Եգիպտոսի իսլամ համայնքի հոգեւոր պետը՝ Շէյխ էլ Ասհարը: