Գարեգին Բ կաթողիկոսը գնահատանքի գրեր հանձնեց «Շողակաթ-2001ե հեռուստափառատոնի հաղթողներին
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալեց եւ գնահատանքի գրեր հանձնեց «Շողակաթե հեռուստափառատոնի մրցանակակիրներին: Արդեն երկրորդ տարին Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Շողակաթե հեռուստաստուդիան կազմակերպում է հոգեւոր թեմայով ýիլմերի, տեսանյութերի մրցույթ-փառատոն՝ դրանց ստեղծմանը խթանելու նպատակով: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնելով փառատոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին, նշել է, որ հոգեւոր թեմաներով հեռուստահաղորդումներն ու ýիլմերը նպաստում են ոչ միայն Հայ եկեղեցու քարոզչությանը, այլեւ հասարակության հոգեւոր-բարոյական դաստիարակությանը: Նոյեմբերի 10-ին կայացած «Շողակաթ-2001ե փառատոնին ներկայացված էր 19 հեռուստաýիլմ, 6 հեռուստահաղորդում եւ 6 տեսահոլովակ: Հեռուստափառատոնի գլխավոր մրցանակը՝ նռնաքարերով զարդարուն ճաճանչախաչը, որին նախորդ տարի չարժանացավ եւ ոչ մի աշխատանք, այս տարի շնորհվել է «Սուրբ ծեսերի երկիրե ýիլմի հեղինակներին: üիլմի հեղինակներին մրցանակներ են շնորհվել նաեւ այլ անվանակարգերում. «Սուրբ ծեսերի երկիրե ýիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը ճանաչվել է փառատոնի ինքնատիպ ռեժիսոր, իսկ լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ է շնորհվել նույն ýիլմի օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանին: Հաջողված երաժշտական եւ հնչյունային ձեւավորման համար մրցանակի է արժանացել «Մանկանոցե հեռուստաýիլմի հնչյունային ռեժիսոր Արսեն Գրիգորյանը: Խստապահանջ ժյուրիի որոշմաբ այս փառատոնին մրցանակներ չեն տրվել լավագույն հեռուստահաղորդման եւ տեսահոլովակի համար: «Շողակաթ 2001ե հեռուստափառատոնի գնահատող հանձնախումբը խրախուսական մրցանակներ էր սահմանել նաեւ հոգեւոր թեմայով ճանաչողական ýիլմերի համար, որոնք շնորհվել են «Մանկանոցե եւ «Երերույքե հեռուստաýիլմերի ստեղծագործական խմբերին: