Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին հանձնեց «Սբ. Սահակ- Սբ. Մեսրոպե շքանշան

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին ծննդյան 80-ամյակի առիթով շնորհվեց Հայ Առաքելական եկեղեցու «Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպե շքանշանը՝ իբրեւ գնահատանք տաղանդաշատ կոմպոզիտորի ունեցած մեծ վաստակի: Նոյեմբերի 9-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Վեհարանի հանդիսությունների սրահում շքանշանը հոբելյարին հանդիսավորապես հանձնեց Ամենայն Հայոց Հայրապետը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը ընթերցեց Հայրապետական Կոնդակը, որում մասնավորապես ասված է. «Ուրախ ենք մեծապես, որ Ձեր հոբելյանը Դուք դիմավորում եք տարիների վաստակով ծանրաբեռն, երախտագետ մեր ժողովրդից սիրված ու մեծարված, ազատ ու անկախ Հայաստանի հայրենի պետության գնահատանքին արժանացածե: Կոմպոզիտոր Էդ. Միրզոյանը երկար տարիներ եղել է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահը: Այսօր էլ մաեստրոն շարունակում է հասարակական գործունեությունը՝ նախագահելով Խաղաղության հիմնադրամը, որի պատվավոր անդամն է նաեւ ամենայն Հայոց Հայրապետը: Հանդիսության ընթացքում հնչեցին կոմպոզիտորի ստեղծագործություններից, իրենց կատարումներով մաեստրոյին շնորհավորեցին հանրահայտ երգչուհի Արաքս Դավթյանը, ջութակահար Նիկոլայ Մադոյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Արարատյան Հայրապետական թեմի երգչախմբերը: Շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Ռոլանդ Շառոյանը, մշակույթի գործիչներ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում