Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ՀԺԱՄ նորաստեղծ կուսակցության անդամներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունն ստանալու նպատակով այսօր Մայր Աթոռ Սբ. Էջմիածին այցելեցին Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն նորաստեղծ կուսակցության վարչության անդամները՝ կուսակցության նախագահ Սեյրան Ավագյանի գլխավորությամբ: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի տեղեկատվության, Հայոց հայրապետը նորաստեղծ կուսակցության անդամների այցը հայոց հոգեւոր կենտրոն նկատել է իբրեւ հայրենիքի եւ ժողովրդի գերագույն շահերի գիտակցության արտահայտություն: Նորին սրբությունը, մտահոգիչ համարելով երկրում կուսակցությունների առատությունը, հույս է հայտնել, որ նորաստեղծ կուսակցության համար մշտապես գերակա կլինեն ազգային շահն ու երկրի բարօրությունը: Այս մաղթանքով էլ Վեհափառ հայրապետն իր օրհնություն է տվել ՀԺԱՄ-ի անդամներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում