Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվեցին Գյումրիի Սբ. Հակոբ եկեղեցու խաչերը

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Նոյեմբերի 7-ին մեկնեց Գյումրի՝ հանդիսապետելու Գյումրիի Սբ. Հակոբ եկեղեցու խաչերի օծման արարողությունը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի եւ Ուկրաինայի թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արք. Բունիաթյանի, սրբալույս մյուռոնով օծվել են եկեղեցու բոլոր 5 խաչերը: Կատարվել է խաչերի երկրպագություն, որից հետո խաչերը բարձրացվել են եւ տեղադրվել Սբ. Հակոբ եկեղեցու կենտրոնական ու եկեղեցու անկյունները բոլորող չորս զանգակատների գմբեթներին: Գյումրիի նորակառույց Անի թաղամասում Սբ. Հակոբ եկեղեցին վեր է խոյանում ամերիկահայ բարերար Սարգիս Հակոբյանի հովանավորությամբ: Ազգանվեր բարերարը Անի թաղամասում եկեղեցի կառուցելու մտահղացում էր ունեցել ի սեր իր փոքրիկ թոռնիկի՝ Անի-Արաքսի: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը՝ հանդիսապետությամբ Ամենայն հայոց հայրապետի, տեղի էր ունեցել անցած տարվա հուլիսին՝ Նորին սրբության Շիրակ կատարած անդրանիկ հովվապետական այցի ընթացքում: Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանի նախագծով՝ միջնադարյան Անիի Սբ. Առաքելոց եկեղեցու նմանողությամբ: Քաղաքի այս նոր աղոթատունն իր չափերով գերազանցում է առաջնորդանիստ Սբ.Աստվածածին (Յոթվերք) եկեղեցուն: Կամարակապ ընդարձակ աղոթասրահում եկեղեցական արարողությունների կարող է մասնակցել շուրջ 500 հավատացյալ: Օգտագործված է նաեւ եկեղեցու նկուղային հարկը, որն ունի ընդարձակ դահլիճ եւ սենյակներ՝ եկեղեցական սպասավորների համար: Նորակառույց եկեղեցու օծումը նախատեսվում է եկող տարվա մայիսին: Մինչ այդ կշարունակվեն ներքին հարդարման աշխատանքները, կենտրոնական գմբեթն ու աղոթասրահի կամարները կզարդարվեն զարդաքանդակներով ու հայ եկեղեցու մեծագույն սրբերի բարձրաքանդակներով: Խաչերի օծման արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզպետ üելիքս Փիրումյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պապական նվիրակ Պետեր Ցուրբրիգենը, Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները՝ Վարդան եպս. Քեշիշյանի գլխավորությամբ, Վեհափառ հայրապետին ուղեկցող ազգային բարերարներ Տեր եւ Տիկին Յակուբյանները: Նույն օրը Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը եղավ 1988թ. երկրաշարժից հիմնովին ավերված եւ այժմ վերակառուցվող Սբ. Ամենափրկիչ եկեղեցում, ծանոթացավ վերականգնման աշխատանքներին: 18-րդ դարի այս եկեղեցին, որ հիշեցնում է Անիի Մայր տաճարը, արդեն իսկ կիսով չափ կանգուն է: Թեմի առաջնորդարանում Նորին սրբությունը հանդիպում ունեցավ մարզպետ üելիքս Փիրումյանի եւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Քննարկվեցին եկեղեցիների վերաշինության, եկեղեցապատկան հողերում ýերմերային տնտեսություններ հիմնելու եւ մարզում հայորդյաց տներ ստեղծելու վերաբերյալ հարցեր:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները