Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը մեկնեց Հալեպ

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Բերիո թեմի առաջնորդ Սուրեն արք. Գաթարոյանի եւ ազգային իշխանության հրավերով մեկնեց Հալեպ՝ նախագահելելու Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակի առթիվ տեղի ունենալիք հանդիսությունները: Վեհափառ Հայրապետը նաեւ հանդիպումներ կունենա թեմական մարմինների ներկայացուցիչների, համալսարանական երիտասարդության հետ, կիրակի օրը իր պատգամը կուղղի հավատացյալ ժողովրին: Այցը կտեւի 4 օր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում