Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ՌԴ Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովին

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսօր Մայր Աթոռ Ս.Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՌԴ Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարավոր կապերի սերտացման եւ ամենատարբեր ոլորտներում փոխհամագործակցության ամրապնդման առնչությամբ: Այս առիթով Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաեւ հայ եւ ռուս եկեղեցիների եղբայրական կապերին: Նա նշել է, որ եկող տարվանից, վերսկսելով փոխհամագործակցությունը կրթական ոլորտում, հայ ճեմարանավարտները կրկին կմեկնեն Զագորսկ՝ խորացնելու աստվածաբանական գիտելիքները Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր ակադեմիայում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշել է նաեւ ռուսական կառավարության աջակցությունը Ռուսաստանում բնակվող հազարավոր հայերին, որի լավագույն արտահայտություներից մեկն է Սանկտ Պետերբուրգի ծաղկուն համայնքը: Հանդիպմանը ներկա էր Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպս. Ներսիսյանը:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները