Հասարակական

Արամ Ա. կաթողիկոսը մեկնել է Աթենք

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հովվապետական այցելությամբ այսօր մեկնել է Հունաստան: Ինչպես տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը, այցելության հիմնական նպատակն է նախագահել 1700-ամյակին նվիրված հանդիսությունները: Նշվում է, որ կաթողիկոսությունը հատուկ կարեւորություն է տալիս 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակում թեմական մակարդակով կայանալիք ձեռնարկներին եւ, որ այդ առիթով Վեհափառ հայրապետն այցելել է գրեթե բոլոր թեմերը, իր պատգամը փոխանցել ժողովուրդին: Մեկ շաբաթյա այցելության ընթացքում Կիլիկիո կաթողիկոսը կմասնակցի Աթեքում եւ Սալոնիկում անցկացվող հանդիսություններին, հանդիպումներ կունենա Հունաստանի Նախագահի, Հույն ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետի, պետական բարձրաստիճան այրերի, ազգային մարմինների հետ: Նա նաեւ դասախոսություններով հանդես կգա Աթենքի ու Սալոնիկի համալսարաններում, կայցելի տեղի կրթական հաստատությունները: Այցելության ընթացքում Վեհափառին ընկերակցում են Տիրայր Եպսկ. Փանոսյանը եւ Մասիս աբղ. Զոպույանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում