Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսին շնորհվել է Ուկրաինայի «Իշխան Յարոսլավ Իմաստունե 5-րդ աստիճանի շքանշան

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին Ուկրաինայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Կուչմայի հոկտեմբերի 2-ի հրամանագրով շնորհվել է Ուկրաինայի «Իշխան Յարոսլավ Իմաստունե 5-րդ աստիճանի շքանշան: Ըստ Մայր Աթոռի մամլո դիվանի, շքանշանը Վեհափառ Հայրապետին շնորհվել է հայ-ուկրաինական հոգեւոր կապերի զարգացման եւ միջեկեղեցական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: Հոկտեմբերի 29-ին, այցելելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, շքանշանը Ամենայն Հայոց Հայրապետին է հանձնել Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Ինչպես նշել է դեսպանը, Ամենայն Հայոց Հայրապետն առաջին հոգեւոր առաջնորդն է, որ պարգեւատրվում է Ուկրաինայի պետության այս շքանշանով: «Իշխան Յարոսլավ Իմաստունե պետական շքանշանը հաստատվել է Ուկրաինայի նախագահի կողմից 1995թ.: Այն տրվում է Ուկրաինայի եւ այլ երկրների պետական բարձրաստիճան, ինչպես նաեւ անվանի հասարակական ու հոգեւոր գործիչների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում