Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Հռոմի պապի նվիրակին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբեր 29-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում պապական նոր Նվիրակ Լուիջի Գատտի եպիսկոպոսին: Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի հաղորդման համաձամն, քննարկվել են Լիբանանի ներկայիս կացության հետ կապված հարցեր, հատկապես այդ երկրի համայնքների միջեւ երկխոսության ու համագործակցության կարելիությունները: Զրույցի նյութ են եղել նաեւ միջեկեղեցական խնդիրները՝ Վատիկանի եւ Ուղղափառ Եկեղեցիների փոխհարաբերությունների շրջանակներում: Վեհափառ Հայրապետն ընդգծել է քրիստոնյա-իսլամ երկխոսությունն ավելի ամրացնելու, եկեղեցական տարբեր համայնքների միջեւ գործակցություն ստեղծելու անհրաժեշտությունը: Այս առիթով նաեւ խոսվել է լիբանանահայության մասին, մասնավորապես ընդգծելով նրա դերը Լիբանանի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում