Հասարակական

Արամ Ա. «Անհրաժեշտ է կրոնների գործակցությունե

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիքýայայի վանքում երեկ կայացած ընդունելության ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի եւ Լիբանանում Հոլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի զրույցի հիմնական թեման եղել է ահաբեկչության դեմ տարվող միջազգային պայքարը: Ըստ Կիլիկիո Աթոռի մամլո դիվանի, դեսպանին հետաքրքրել է նյութի շուրջ Վեհափառ Հայրապետի տեսակետը: Արամ Ա կաթողիկոսը նախ դեսպանին տեղեկացրել է այդ ուղղությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի քայլերի մասին, ապա, հայտնելով իր տեսակետները, հատկապես ընդգծել է կրոնների միջեւ գործակցություն առաջացնելու անհրաժեշտությունը: Արծարծվել են նաեւ Լիբանանի ներկայիս կացությանը, Միջին Արեւելքին, Լիբանանի հայության քաղաքական դերին առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում