Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը Նիկոսիայում այցելել է Կիպրոսի նախկին նախագահ Ս.Կիպրիանուին

1 րոպեի ընթերցում

ՆԻԿՈՍԻԱ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովվապետական այցելությամբ Կիպրոսում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը երկուշաբթի օրը բարեկամական այց է կատարել այդ երկրի նախկին նախագահ Սփիրոս Կիպրիանուին՝ նրա բնակարանում: Ս.Կիպրիանուն եղել է առաջին նախագահը, որը Հայ Դատը պետական մակարդակով ներկայացրել է ՄԱԿ-ում: Վեհափառ Հայրապետը, ի գնահատումն հայ ժողովրդի հանդեպ մեծ բարեկամության, Ս.Կիպրիանուին հուշագիր է հանձնել: Կիպրոսի նախկին Նախագահն իր ուրախությունն է հայտնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող մի շարք երկրների որոշումների առթիվ, հատկապես նշելով üրանսիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում