Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Բելգիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 26-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Բելգիայի դեսպան üրանսուա Գյուսթոնին: Ինչպես հայտնեցին Կիլիկիո Աթոռի մամլո դիվանից, այցելության նպատակն էր տեղեկանալ Վեհափառ Հայրապետի տեսակետներին Լիբանանի կացության, Միջին Արեւելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, ինչպես նաեւ հակաահաբեկչական միջազգային պայքարի վերաբերյալ: Արամ Ա կաթողիկոսը դեսպանին հայտնել է իր տեսակետներն ու մտահոգությունները, անհրաժեշտ լուսաբանություններ տվել նրա կողմից արծարծված մի շարք հարցերի: Հանդիպումը առիթ է դարձել խոսելու Լիբանանի հայության եւ Կիլիկիո կաթողիկոսության մասին: Դեսպանը, որ արդեն մեկ տարի է, ինչ կատարում է իր դիվանագիտական առաքելությունը Լիբանանում, հատուկ գնահատանքով է արտահայտվել լիբանանահայության դերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում