Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է Քոýի Անանին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր շնորհավորական գիր է հղել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոýի Անանին՝ 2001 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալուն առթիվ: «Արդարեւ, արժանի եք նման վարձատրության: Անցնող տարիներին Դուք հետեւողական բանակցությունների, հաճախակի հանդիպումների եւ զանազան նախաձեռնությունների միջոցով լրջորեն աշխատեցիք աշխարհում արդարության վրա հիմնված խաղաղություն հաստատելու համարե, -մասնավորապես գրել է Վեհափառ Հայրապետը: Այնուհետեւ անձամբ եւ հանուն Կիլիկիո Աթոռի շնորհավորելով Ք.Անանին, նա վստահություն է հայտնել, որ «հետզհետե չար ուժերի՝ ահաբեկչության, ցեղապաշտության, անարդարության եւ անհանդուրժողության ենթակա դարձողե այսօրվա աշխարհում գլխավոր քարտուղարը ավելի կզորացնի ՄԱԿ-ի կենսական դերը՝ խաղաղության պահպանումից այն վերածելով խաղաղության հաստատման առաքելության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում