Տարածաշրջանային

Բաքվում երդում Է տվել Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի պատմության մեջ չորրորդ նախագահը

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի պատմության մեջ չորրորդ նախագահն, այսօր երդում տվեց հանրապետության մայրաքաղաքում: Հոկտեմբերի 15-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ տարած 41-ամյա Ալիևը դարձավ պետության ամենաերիտասարդ ղեկավարը ետխորհրդային տարածությունում: Պաշտոնակալության արարողությունը գրեթե երկուհազարանոց լսարանի ներկայությամբ, տեղի ունեցավ «Հանրապետությունե պալատում, որտեղ ավանդաբար անցկացվում են բոլոր ամենակարևոր միջոցառումները: Ներկա Էին 200-ից ավելի արտասահմանցի հյուրեր, այդ թվում Ռուսաստանի պատվիրակությունը՝ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի և արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովի գլխավորությամբ, Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչը, ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Յուրի Յարովը, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ելույթ ունենալով արարողության ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազաիր Փանահովը նշեց, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցան «ազատ ու արդարե և դրանցում հաղթանակ տարավ Իլհամ Ալիևը՝ ստանալով ընտրողների քվեների 76,84 տոկոսը: Իլհամ Ալիևը երդվեց Սահմանադրությամբ՝ խոստանալով «պահպանել Ադրբեջանի Հիմնական օրենքը, պաշտպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, արժանավայել ծառայել իր ժողովրդինե: Ձեռքը դնելով Ղուրանի վրա, պետության նոր ղեկավարը երդվեց «հավատարիմ լինել ադրբեջանական ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին և ավանդույթներինե: Նա խոր երախտագիտություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր քվեարկել Էին իր օգտին: «Ես կարդարացնեմ ձեր վստահությունը և արժանավայել կկատարեմ ինձ վրա դրված պարտականությունները: Ես կշարունակեմ Հեյդար Ալիևի գիծըե,- ասաց Իլհամ Ալիևը:-0-/32/19.25

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում