Պիտեր Շիդերի նամակը Իլհամ Ալիևին
1 րոպեի ընթերցում
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ հղած նամակում հույս Է հայտնել, որ եվրախորհրդի վեհաժողովում նրա ունեցած փորձը երաշխիք կլինի եվրոպական հիմնարար արժեքները երկրում հարգելու համար: «Դիտորդական խմբերի անհանգստացնող զեկույցները քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ, ինչպես նաև հետընտրական իրադարձությունները ցույց են տալիս, որ դեռևս շատ անելիք կա այս ուղղությամբե, ասված Է նամակում: Ըստ «Ազատությանե, Պիտեր Շիդերը նաև նշել Է, որ հետընտրական իրադարձությունները խորացրել են անհանգստությունը, թե, արդյոք, Արդբեջանը, իրոք, կամենո՞ւմ է եվրոպական չափանիշներով առաջնորդվել, և որ այս հարցը քննարկվելու Է վեհաժողովի նոյեմբերի վերջին նիստում: