Թատրոնի միջազգային օրվա առթիվ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրելարվեստի մի խումբ գործիչների ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել արվեստի մի խումբ գործիչների Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, վաստակավոր արտիստի պատվավոր կոչման են արժանացել. Հ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի դերասան Ալեքսանդր Առաքելի ԹԱՔԼՉՅԱՆԸ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Միքայել Երջանիկի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ, Երեւանի խամաճիկների պետական թատրոնի դերասանուհի Լուսինե Համլետի ՍԱՐԳՍՅԱՆԸ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ալլա Վազգենի ՎԱՐԴԱՆՅԱՆԸ Արվեստի վաստակավոր գործչի` Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Բենիկի ԴԱԴԱՍՅԱՆԸ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, «Բոհեմե կամերային թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արամայիս Բաբկենի ՍԱՐԳՍՅԱՆԸ Մշակույթի վաստակավոր գործչի` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի տնօրեն Սերյոժա Մնացականի ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: *** Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա առթիվ Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով են պարգեւատրվել. Լիբանանի հայկական թատերախմբերի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Ռոբերտ Աշոտի ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, բեմադրիչ, Փարիզի Տիգրան Չուխաջյանի անվան հետազոտական կենտրոնի հիմնադիր Ժերալդ Լենի ԲԱԲԱԶՅԱՆԸ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Արմենակի ԲԱԴԱԼՅԱՆԸ, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նատալյա Զիլýուղարի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ազատ Նիկոլի ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Կարեն Գուրգենի ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ:

Հայերեն

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք

Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին