Ռոբերտ Գեյթս. «ԱՄՆ-ը չի կարող իրեն թույլ տալ պարտություն կրելու Իրաքումե

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող իրեն թույլ տալ պարտություն կրելու Իրաքում: «Իրաքում ձախողվելը ստեղծված իրավիճակում կդառնա աղետ, որը կհարվածի մեր երկրին, կթուլացնի մեր հնարավորությունները եւ ամերիկացիներին վտանգի մեջ կդնի տասնյակ տարիներե,-ասել է նա երկուշաբթի օրը կայացած պաշտոնակալման հանդիսավոր արարողությանը: Գեյթսը նշել է, որ բոլորը ցանկանում են միջոց գտնել ամերիկացի զինծառայողներին տուն վերադարձնելու համար: «Բայց նախագահը պարզորոշ հասկանալ տվեց, որ մենք պարզապես չենք կարող մեզ թույլ տալ պարտություն կրելու Մերձավոր արեւելքումե,-ասել է նա: Գեյթսը հայտնել է, որ Սենատի կողմից իր թեկնածությանը հավանություն տալու պահից ինքը մասնակցել է Սպիտակ տանը եւ Պենտագոնում Իրաքին նվիրված նիստերին, ինչպես նաեւ նախագահի հետ հանգամանորեն քննարկել է հետագա քաղաքականությունն այդ երկրում: Պենտագոնի նոր ղեկավարն ասել է, թե մտադիր է մոտ ժամանակներս անձամբ ուղեւորվել Իրաք: «Ես մտադիր եմ մոտ ժամանակներս այցելել Իրաք եւ հենց հրամանատարներից տեղեկանալ, թե ինչ է տեղի ունենում մարտի դաշտումե,-նշել է Ռոբերտ Գեյթսը:

Հայերեն