1 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք գործարարների եւ արդյունաբերողների միության հետ Վաշինգտոնի առաջատար հասարակական կարծիքի ուսումնասիրման կազմակերպություններից Բրուքինգի ինստիտուտի համատեղ ստեղծած «Թուրքիա-2007ե կոչված նախագծի տնօրեն է նշանակվել Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Պարիսը: Տեղեկացնելով այդ մասին, թուրքական «Աքշամըե գրել է, որ «Թուրքիա-2007ե նախագծի շրջանակում թուրքական միությունն ու ամերիկյան ինստիտուտն ամբողջ եկող տարվա ընթացքում Թուրքիայի մասին համատեղ ասուլիսներ եւ աշխատանքներ են իրագործելու: