Իրաքցի քրդեր. «Կիրկուկը կարմիր գիծ է քրդերի համարե

1 րոպեի ընթերցում

ԿԻՐԿՈՒԿ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի խորհրդարանը հայտարարել է, որ չի ընդունում անցյալ շաբաթ հրապարակված «Իրաքի աշխատանքային զեկույցըե, եւ որ Կիրկուկը «կարմիր գիծե է քրդերի համար: Ըստ թուրքական «Հուրիեթիե, Քրդստանի խորհրդարանի նախագահ Ադնան Մուýտին լրագրողներին ասել է, որ զեկույցի դեմ ամենաճիշտ կեցվածքը քրդերի քաղաքական միասնությունն ուժեղացնելն է: Նա ասել է, որ Կիրկուկը Իրաքի քրդական տարածաշրջանի մաս է, եւ որ նրա քրդերին պատկանելության խնդրի լուծումը տեղ է գտել Իրաքի սահմանադրությունում:

Հայերեն